|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Յամալի Պեչևալավատո լճում հայտնաբերվել է հասուն մամոնտի համարյա ամբողջապես պահպանված կմախք: Գիտնականները կենդանու մնացորդները հայտնաբերել էին մի քանի օր առաջ, սակայն միայն հիմա` ոսկորների ուսումնասիրությունից հետո են պատկերացում կազմել գտածոյի մասշտաբների մասին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Life-ը:
Արկտիկայի ուսումնասիրման կենտրոնից հայտնել են, որ տունդրայում աշխատողները լճից դուրս են բերել մամոնտի գանգի մի մասը, ստորին ծնոտը, մի քանի կողոսկրեր, վերջույթի մասեր` պահպանված ջլերով: Գտածոն պահպանելու համար այն թողել են ջրում` չորացումից խուսափելու համար: Ժամանած գիտնականներն ավելի շատ ոսկորներ են կարողացել դուրս բերել լճից: Նրանք ենթադրում են, որ տիղմի մեջ էլ կմախքի մասեր կան, սակայն դրանք հանելու համար տեխնիկա է անհրաժեշտ:
Մամոնտի կմախքի` լճից դուրս բերված մասերը տեղափոխելու են Շեմանովսկու անվան թանգարանային համալիր` հետագա պահպանման ու մանրակրկիտ ուսումնասիրման համար: