Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան նպատակաուղղված է ապահովել կորոնավիրուսի տարածման առավելագույն վերահսկողություն իր տարածքում: Եթե իշխանությունները շարունակեն ակտիվորեն տեղեկացնել բնակչությանը սպառնալիքի մասին ևապահովել վիրուսի դեմ պայքարի բոլոր միջոցառումները, համաճարակի մասշտաբները փոքր կլինեն: Այսօր Անկարայում կորոնավիրուսի վարակի բռնկման դեմ պայքարի համակարգող նիստում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է yerkir.am-ը`Anadolu գործակալությանը հղումով:
Նա նշել է, որ կորոնավիրուսի սպառնալիքը համարյա կաթվածահար է արել առօրյա կյանքը և համակցված է բացասական տնտեսական հետևանքների հետ: «Ժամանակաշրջանում, երբ թուրքական տնտեսությունը վերականգնվում է 2018-ի օգոստոսի արժութային սպեկուլյացիաների հետևանքներից հետո, նվազեցնում է ինֆլյացիան և տոկոսային դրույքները, մենք չեն կարող թույլատրել, որ մեր տնտեսությանը նոր հարվածներ լինեն»,- նշել է Էրդողանը` միաժամանակ մատնացույց անելով Թուրքիայի համար հնարավոր տնտեսական շահույթները հումքային շուկայում առկա ներկայիս վիճակից: Ըստ նրա` նավթի գների անկումը և դրա հետ կապված համաշխարհային ֆինանսական գործընթացները երկրին լրացուցիչ «դիվիդենդներ են խոստանում»:
«Կարևոր է թույլ չտալ, որ պանդեմիան հաղթի մարդկանց, կարևոր է ցուցաբերել դիմացկունություն և քայլեր ձեռնարկել ոչ միայն բժշկության ոլորտում, այլ նաև վտանգավոր հիվանդության տարածման հետևանքով առաջացած հոգեբանական և տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մարտի 18-ի առավոտվա տվյալների, հասել է 98-ի: Գրանցվել է առաջին մահը` Թուրքիայի 89-ամյա քաղաքացի, որը վարակվել էր Չինաստան այցելած իր աշխատակցից:
Ի դեպ, Թուրքիան այսօր փակել է իր ցամաքային սահմանները Հունաստանի և Բուլղարիայի հետ: