|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արդարադատության նախարար Հրայար Թովմասյանը նախօրեին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարախ այցելության ժամանակ հայտնվել է բարդ իրավիճակում:
«Վարդաշենում», երբ Հրայր Թովմասյանը զրուցելիս է եղել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հետ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչութայն պետ Հայկ Հարությունյանը կոպտորեն միջամտել է խոսակցությանը: Տեսարանն այնքան արտառոց է եղել, որ անգամ ականատես դատապարտյալներն են տարակուսել,թե նրանցից ով է վերադասըեւ ով` ստորադասը:
Հարությունյանն այդպիսով մարտահրավեր է նետել Հրայր Թովմասյանին: Ստեղծված իրավիճակի ինտրիգն այն է, որ այն «ոչ ոքի» տարբերակով լուծում չունի, եւ Հրայր Թովմասյանի հետագա քայլն է կանխորոշելու «խաղի ելքը»:
Եթե նախարարը համարձակություն ունենա եւ Հայկ հարությունյանին, ասենք, նկատոսություն հայտարարի, ապա նա այդ պատմությունից հաղթանակած դւորս կգա: Եթե Թովմասյանը չհամարձակվի Հայկ Հարությունյանի նկատողություն հայտարարել ու «կուլ տա» տեղի ունեցածը, ապա քրեակատարողակն վարչության պետն իրեն կարող է երեւակայել նախարարի նախարար: