|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀԱԿ-ը չի գնում իշխանափոխության հանուն իշխանության. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով շուրջօրյա հանրահավաքներին, մասնավորապես` փակ ճանապարհների եւ զուգարանների հարցին` նա նշեց, որ «սեփական ժողովրդի նկատմամբ իշխանությունը գեղցիություն ցուցաբերեց»:
«Ճանապարհներն ու զուգարանները փակելը իշխանության կողմից պարզունակ, բայց բռի մեթոդ էր»,- ասաց Մանուկյանը եւ վստահեցրեց, որ, չնայած նման խնդրին, ժողովուրդը հանրահավաքին գալիս էր:
Թե ինչպիսի՞ն կլինի հոկտեմբերի 28-ի հանրահավաքը, ՀԱԿ-ը դեռ չի որոշել, մի բան, սակայն, ըստ Մանուկյանի, հստակ է. «Կկիրառվեն տարբեր մեթոդներ, լինելու են անակնկալներ»: