Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Արցախում էր: Այցի ընթացքում նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է բանակի կենտրոնական, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր եւ ստորաբաժանումներ:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական եւ ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:
Զինանձնակազմի հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ աններելի է համարում ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները. «Արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երեւույթները պետք է հասցվեն նվազագույնի: Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության եւ պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է եւ մարտական ոգու հիմնաքարը»: