Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երկխոսությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի համար շարունակում է մնալ «ընդունված եւ կարեւոր ինստիտուտ»: Թերեւս սա է այն հիմնական պատճառը, որը ստիպում է Բոստանջյանին մնալ այն խոր համոզմունքին, որ «ՀԱԿ-ն ամենեւին էլ վատ չի արել, որ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությամբ է դիմել»:
Իշխանությունը կընդունի՞ ՀԱԿ-ի առաջարկությունը, թե՞ ոչ` Բոստանջյանը դժվարացավ պատասխանել: «Անձամբ կարծում եմ, որ շարունակելը ճիշտ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը եւ հավելեց, որ այսօր եւ վաղը կխորհրդակցեն, որի արդյունքում էլ կորոշվի իշխանության վերջնական պատասխանը:
ՀԱԿ-ի 7-օրյա հանրահավաքները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը որակեց որպես «ճնշում իշխանության վրա»: