Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ լուրջ միջադեպ է տեղի ունեցել: «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են Հեյդար Ալիևի մարզահամալիր և քարեր նետել հայկական պատվիրակության վրա. փոխանցում է azerisport.com-ը:
Հարձակման կազմակերպիչներից Ակիֆ Նագին ասել է, որ սա նախօրոք կազմակերպված ակցիա է եղել: «Մենք տեղեկացել էինք, որ հայ բռնցքամարտիկները դուրս են գալիս ռինգ: Երբ տեսանք նրանց, սկսեցինք քարեր նետել, որից հետո ոստիկանության կողմից դիմադրության արժանացանք»,- ասել է Նագին musavat.com-ին :
Ակցիայի մասնակիցները նաև այլ իրեր են փորձել ռինգ նետել, սակայն դրանք տեղ չեն հասել հեռավորության պատճառով: Նագին հայտնել է, որ իրենց նպատակը հայ մարզիկներին խանգարելն էր: Ակցիայի շրջանակներում հնչել են նաև վիրավորական արտահայտություններ:
Այսպիսով` ադրբեջանական անվտանգության երաշխիքներ կոչվածները ևս մեկ անգամ հօդս ցնդեցին: Միջազգային հանրությունը դարձյալ ականատես եղավ ժողովրդավարության տակ ծպտված ադրբեջանական ոխին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նման մշակույթի տեր պետությունը իրավունք չունի միջազգային կարգի որևէ միջոցառում անցկացնել: