կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-01 10:21
Տարածաշրջան

Հայ կինը Ստամբուլում հարձակման է ենթարկվել

Հայ կինը Ստամբուլում հարձակման է ենթարկվել

Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում ապրող հայ կինը դիմակավորված երկու հոգու կողմից հարձակման է է ենթարկվել: Կնոջը դանակահարած հանցագործները, գոռալով` «սա դեռ սիկզբն է», փախուստի են դիմել. հաղորդում է «Ակօս»-ը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ի երեկոյան: Ըստ տեղեկությունների` Հայաստանի քաղաքացի Արփինե Տ.-ն ամուսնու` Սարգիս Տ.-ի բնակարանից դուրս գալուց կարճ ժամանակ անց տան դռան զանգը հնչելուց հետո բացել է դուռը: Անհայտ երկու անձ դանակով վիրավորել են նրան: Արփինեի` օգնության կանչերին արձագանքել են հարևանները:

Նշվում է, որ Ստամբուլի հիվանդանոց տեղափոխված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:

Ի դեպ, զույգի` Սամաթիայի տան վրա երկու ամիս առաջ գրությունների էին փակցվել: «Ակօս»-ին տեղեկություններ հաղորդող Պոլսո Հայոց պատրիարքարանից Տ. Զաքեոս վարդապետ Օհանյանը նշել է, որ պատերին ատելություն պարունակող գրվածքներ էին փակցվել և տակը խաչ նկարվել: Օհանյանը նշում է, որ ոստիկանությունում գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Թղթի վրա գրված է եղել` «Գյավուրներ, ռադ եղեք»: