Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը չտեսնված «հայտնագործություն» է արել: Նա խիստ համոզված տոնով հայտարարել է, թե «հանրապետության նախագահի թեկնածություն, ըստ Ընտրական օրենսգրքի, առաջադրելու իրավունք ունեն միայն կուսակցությունները», եւ, որպեսզի նախկին նախագահը կամ մեկ ուրիշն առաջադրվի նախագահի թեկնածու, անհրաժեշտ է, որ որեւէ կուսակցություն նրան առաջադրի: Իսկ այդպիսի կուսակցություն, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, չկա:
Իրավաբան պատգամավորին կոչ ենք անում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որեւէ հայտարարություն անելուց առաջ նախ ծանոթանալ այդ փաստաթղթի բովանդակությանը: ՀՀ ԸՕ 78-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով»:
Yerkir.am-ի հետ զրույցում ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը եւս մեջբերեց Ընտրական օրենսգրքի հիշյալ հոդվածը: