Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում այժմ գործում է 7 տուն-ինտերնատ (ծերանոցներ), որոնցից 4-ը` պետական, 3-ը` մասնավոր: Դրանցից 5-ը գտնվում են Երեւանում, 1-ը` Վարդենիսում, 1-ն էլ` Գյումրիում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը «Վաղը տարեցների միջազգային օրն է. տարեցների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 7 ծերանոցում շուրջ 1190 շահառու է խնամվում:
«Շահառուին 1 օրվա համար հատկացվում է 3869 դրամ, որից 1430-ը տրամադրվում է սննդին, ինչն էլ, իր հերթին, օրենքով նախատեսված օրական 2100 կալորիականությունն է ապահովում»,- ասաց նա:
Անդրադառնալով անօթեւանների խնդրին` Կեսոյանը նշեց, որ թիվ 1 տուն-ինտերնատում շուրջ 60 անօթեւան է 2 ամսով ապաստանում, բայց նշված ժամանակահատվածը հնարավոր է երկարացնել, եթե անօթեւանը գնալու տեղ չունի. «Այս տարի շուրջ 24 անօթեւան արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել: 20 տոկոս դրական լուծման արդյունք ունենք, ինչը նշանակում է, որ մեզ այցելածների 20 տոկոսն արդեն իսկ կա'մ ընտանիք է վերադարձել, կա'մ էլ ունի այնպիսի աշխատանք, որ կարող է պահել իրեն»:
Նույն վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանն էլ նշեց, որ տուն-ինտերնատում օթեւանելու համար նախ անհրաժեշտ է քաղաքացու համաձայնությունը. «Առանց անձի ցանկության մարդուն հոսպիտալացնում են այն դեպքում, երբ նրա հանդեպ պատշաճ խնամք չի տարվում, կամ էլ ընտանիքում կա հարբեցող, որը կարող է վտանգի տակ դնել տարեցի կյանքը»: