Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը եւ նրա որդին ու եւս մի քանի հոգի ծեծել են Երեան քաղաքի բնակիչ Ղազար Մուրադյանին եւ նրա մորը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Ղազար Մուրադյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` ժամը 19:30-ի սահմաններում: Ես տուն էի գալիս, տեսա, որ նրանք գործ են անում մեր հողամասի դեմը: Զանգեցի, ասացի, որ հարսս էլ իջներ, քանի որ իրանք շատվոր էին, ես հասկացա, որ եթե մենակ իջնեմ, շատ վատ կլինի ինձ համար: Մտածեցի մայրս, քույրս եւ հարսս էլ լինեն, իրանց նորմալ կպահեն եւ ավելորդ քայլերի չեն դիմի: Ես մինչեւ ավտոմեքենան կանգնացրեցի ավտոտնակում, մայրս, քույրս եւ հարսս իջել էին նրանց մոտ, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում, իրանք մեր հողամասի դիմաց ծառեր էին տնկում, որպեսզի մենք չկարողանանք այդտեղից մուտք բացել: Մայրս ասաց՝ այդպիսի բան մի արեք, դուք իրավունք չունեք, ձեզ ով է այդ իրավունքը տվել, եւ այդ պահին Վահրամ Աբրահամյանը հրեց եւ բռունցքով հարվածեց մորս կրծքավանդակին: Փորձեցի միջամտել, բոլորը հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին ինձ հարվածել չորս կողմից»,- պատմել է Ղազար Մուրադյանը:
Իսկ խնդիրը, ըստ Ղ. Մուրադյանի, այն է, որ հիշյալ պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ փորձում են խլել քաղաքացու հողատարածքը: «Ուղիղ մեկ տարի է՝ մենք մեր սեփական հողատարածք մուտք չունենք, չենք կարողանում մտնել: Փորձեցինք դուռ դնել, ժամանակավոր օգտագործելով իրա պաշտոնական դիրքը, չարաշահելով՝ մարդիկ կանչել տվեց եւ փակեց այդ դուռը»:
Տուժողը պատմեց, որ Վահրամ Աբրահամյանն աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում, իսկ նրա որդին՝ Խանամիր Աբրահամյանը, քաղաքապետարանում: Նրանք նաեւ, ըստ Ղ. Մուրադյանի, բազմիցս են սպառնացել Մուրադյանների ընտանիքին:
Շարունակությունը` այստեղ: