|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ ուշ երեկոյան երկամսյա կալանք է կիրառել Քյարամ Ամոյանի, Ռուբեն Կարաօղլյանի եւ Արտուշ Հակոբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նրանք սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված հանցագործ խմբի անդամներն են: Զինված խումբը վերջին երեք ամսում ավազակային հարձակումներ է կատարել պաշտոնյաների եւ գործարարների տների վրա, կողոպտել եւ թալանել նրանց:
Նույն դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանի կնոջ` Մարիամ Հակոբյանի նկատմամբ նույնպես կիրառել է 40-օրյա կալանք: Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն, որոնվում էր Վրաստանի ոստիկանության կողմից:
Նշենք, որ այս գործով բերման է ենթարկվել 16 մարդ, որից 4-ը երեկ կալանավորվել են: Իսկ պատահարի օրը փախուստի ժամանակ ժայռից վայր ընկավ եւ մահացավ «Եթում» մականունով 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը: