կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-22 11:30
Տարածաշրջան

Թուրքիայում ոստիկանության և ԶՈՒ՝ աշխատանքից հեռացված աշխատակիցների թիվը հասնում է 7586-ի

Թուրքիայում ոստիկանության և ԶՈՒ՝ աշխատանքից հեռացված աշխատակիցների թիվը հասնում է 7586-ի

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված, հետագայում նաև երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում  երկրի զինված ուժերի և ոստիակության 7586 աշխատակից ազատվել է աշխատանքից: Իսկ ոստիկանության, ԶՈՒ, մամուլի և նախարարությունների՝ աշխատանքից ազատված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 15 726:

Ըստ իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ նույն գործողությունների շրջանակներում «պետության անվտանգության դեմ գործողություններ իրականացնելու» մեղադրանքով փակվել են 550 միություն, 19 առողջապահության մասնավոր կենտրոններ և 9 մամուլի կենտրոններ:

Աշխատանքից ազատվել է ոստիկանության 586, ցամաքային ուժերի՝ 259, ծովային ուժերի՝ 391, օդային ուժերի՝ 338, ժանդարմերիայի` 403, իսկ ընդհանուր թվով՝  7586 աշխատակից:

Նման գործողություններ են իրականացվել նաև նախարարություններում: Աշխատանքից ազատված ընդամենը 157 աշխատակից հետագայում վերստին անցել է աշխատանքի: