|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բրիտանացի փորձագետների անցկացրած հարցումներից պարզ է դարձել, որ վիրաբույժների 90 տոկոսը վիրահատությունների ժամանակ երաժշտություն է լսում: Ընդ որում` հարցվածների կեսը նախապատվություն է տալիս ռոք ոճի արագ երաժշտությանը. տեղեկանում ենք drugs.am կայքից:
Հարցված բժիշկների 17 տոկոսն ասել է, որ նախընտրում է փոփ երաժշտություն, իսկ 11 տոկոսը` դասական: Բժիշկների մեծ մասն ասել է, որ երաժշտությունը հնարավորություն է տալիս ստեղծելու ներդաշնակ և հանգիստ մթնոլորտ, և միայն հարցվածների 30 տոկոսին այն թույլ է տալիս չձանձրանալ վիրահատությունների ժամանակ:
Ի դեպ, ամենաշատը երաժշտություն լսում են այն վիրաբույժները, ովքեր պլաստիկ վիրահատություններ են անում: Քթի, կոկորդի և ականջների հետ գործ ունեցող վիրաբույժներն ամենաքիչն են նախընտրում երաժշտությունը:
Հարցվածների 15 տոկոսն էլ նշել է, որ երգում է աշխատանքի ժամանակ: