|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գույնն ու երաժշտությունը շատերի համար հետաքրքրություն են, ոմանց համար` սեր: Երբևէ մեզանից մեկը մտածե՞լ է, որ դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա:
Հոգեբան Սուսաննա Աղեկյանի կարծիքով` գույնն ու երաժշտությունն ազդում են մարդու մտքի, վարքի, առողջության վրա և վերականգնում հոգեկան հավասարակշռությունը:
«Եթե կարողանանք հասկանալ գույների և երաժշտության լեզուն, անկասկած, կդառնանք ավելի իմաստուն, կամրապնդենք առողջությունը, կազատվենք մի շարք տկարություններից»,- հավաստիացնում է նա:
Թիվ 19 պոլիկլինիկայի նյարդաբան Քրիստինե Ավետիսյանն էլ կարծում է, որ երաժշտաթերապիան և գունաթերապիան զուտ հոգեբանական բուժման մեթոդներ են. «Սակայն, միևնույն ժամանակ, դրանք ոչ միայն կանխում են հիվանդության զարգացումը, այլև բուժում»: