|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սաուդիան Արաբիայի թագավորը պատմական որոշում է ընդունել. այսուհետ այս երկրի կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեն:
Թագավորական ընտանիքի անդամների կողմից կառավարվող այս երկրում կանայք կարող են թագավորի կողմից նշանակվող 150 հոգանոց խորհրդի անդամներ դառնալ, ինչպես նաեւ ընտրվել տեղական ընտրություններում:
«Սակայն նրանք պետք է համապատասխանեն իսլամի կանոններին»,- հայտարարել է թագավորը` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Ըստ CNN-ի` նոր օրենքը ուժի մեջ է մտնելու միայն 2015 թվականին: Փաստորեն, այս հինգշաբթի օրը կայանալիք ընտրություններին մասնակցելու հնարավորություն կանայք չեն ունենա:
ՏԻՄ ընտրությունները Սաուդյան Արաբիայում անցկացվող միակ ընտրությունն է: Սաուդիան Արաբիայի ակտիվիստները երկար տարիներ պայքարել են կանանց` ընտրության իրավունքի համար, սակայն այս երկրում կանանց հանդեպ խտրականություն կա բոլոր ոլորտներում, օրինակ` նրանք առանց տղամարդու թույտվության իրավունք չունեն տնից դուրս գալու, չեն կարող մեքենա վարել, ճանապարհորդել, անգամ` վիրահատվել: