կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 11:34
Աշխարհ

Արաբ առաջնորդի հակապատկերը

Արաբ առաջնորդի հակապատկերը
Անգլիական Sunday Telegraph թերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հարցազրույց է տվել Դամասկոսի իր տանը: Սիրիայում 7 ամիս առաջ սկսված հակակառավարական ցույցերից հետո սա առաջին դեպքն է, երբ երկրի առաջին դեմքը որեւէ արեւմտյան լրատվամիջոցի հարցազրույց է տալիս:

 

Ուշագրավ է թերթի լրագրողի` հարցազրույցի կազմակերպման մանրամասները ներկայացնող հատվածը: «Երբ փորձում ես այցելել որեւէ արաբ առաջնորդի, ականատես ես լինում չափազանց շքել դղյակների, բազմաթիվ ծառայողների, անվերջանալի թվացող անվտանգության աշխատակիցների, ստիպված ես լինում բազմաթիվ ստուգումներ անցնել: Ընդամենը մի քանի րոպեանոց հարցազրույցի համար ժամերով սպասում ես թիկնապահներով լցված սպասասրահներում, եւ քո բոլոր հարցերն անպատասխան են մնում:  

 

Սակայն Բաշար ալ Ասադն այս ամենի ճիշտ հակապատկերն է: Կինը, ով կազմակերպեց հարցազրույցը, ինձ իր մեքենայով հասցրեց նախագահի բնակարան: Ոչ մի անվտանգության աշխատակից չէր երեւում: Միջին մեծության մեկ հարկանի տուն էր: Պարզ, առօրյա հագուստով նախագահը մեզ դիմավորեց նախասրահում, իսկ հարցազրույցն անցկացրինք Ասադի ոչ մեծ աշխատասենյակում: Չնայած օրն ուրբաթ էր` Սիրիայում հակակառավարական ցույցի օր, սակայն այն մարդը, ում ցանկանում էին ոչնչացնել ցուցարարները, շատ հանգիստ էր»:

 

Լրագրողի զարմանքին ի պատասխան Ասադն ասել է. «Նորմալ կյանքով եմ ապրում, ինքս եմ վարում իմ մեքենան, հարեւաններ ունեմ, երեխաներիս ինքս եմ դպրոց հասցնում»:

 

Հարցազրույցի ընթացքում Ասադը չի թաքցրել, որ անցնող 7 ամիսների ընթացքում ինքն էլ է սխալներ թույլ տվել, սակայն նշել է, որ Սիրիան Թունիս, Եմեն կամ Լիբիա չի կարող դառնալ, քանի որ «թե' պատմությունն է տարբեր, թե' վարվող քաղաքականությունը»: