|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) այսօր լրագրողների հանդիպման ընթացքում, խոսելով հունիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման և դրան հաջորդող ժամանակահատվածի մասին, ընդգծեց, որ հարցի լուծումը տեսնում է միայն բանակցային տարբերակով:
«Այս իրավիճակն ունի իր նախադրյալները, այսինք՝ հենց այնպես տեղի չունեցավ դա, բայց, միևնույնն է, կա երկխոսության հնարավորություն: Մտավորականների նամակը՝ ուղղված Սեֆիլյանին պետք է լինի, բայց դա չպետք է միակողմանի լինի: Նամակ պետք է ուղղել նաև նախագահին և ասել, որ այդ հարցերը պետք է լուծվեն»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև ընդգծեց, որ հասարակության բոլոր շերտերի համար գերագույն նպատակը պետք է լինի զսպվածության դրսևորումը, որը կհանգեցնի բանակցությունների ակտիվացմանը: «Ոստիկանության միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի»,- ասաց Գրիգորյանը: