|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող պետական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցին համապատասխան` մարզերում ու մայրաքաղաքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից նախատեսվում են անցկացնել տոնական մի շարք միջոցառումներ. մասնավորապես, Հայասատանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումներ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների ցուցադրությունը: Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունները «Հայփոստ» ՓԲԸ -ի և Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ կներկայացնեն ՀՀ նամականիշերի ցուցահանդեսը:
Հայասատանի նկարիչների միությունում կբացվի «Անկախության գունապնակ»` անկախության տարիների գեղանկարչության ցուցահանդես:
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ կիրականացնի ՀՀ օրհներգի մասնագիտական ձայնագրում` տարբեր կատարումներով:
Պետական պատվերով կհրատարակվի «Հայ կինո. անկախության տարիներ», «Անկախության 20 տարիները լուսանկարներում», «Անկախության սերունդ» ժողովածուները, ինչպես նաև` անկախության 20-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կատալոգը: