|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր վաղ առավոտյան Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար,
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, բախվել են «ԳԱԶել» մակնիշի Տ 361 ՈՒՌ պետհամարանիշով (վարորդ` Գոռ Սարգսյան, ծնվ.1978թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՍՕ 837 պետհամարանիշով (վարորդ` Ռուսլան Բալինյան, ծնվ.1951թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԳԱԶել»-ից դուրս են բերել մոտ 30-35 տարեկան երկու կնոջ դի և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին: Մեկ տղամարդ և մեկ կին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, համապատասխանաբար, Սևան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներ:
Տուժածների ինքնությունը առայժմ պարզել չի հաջողվել: