կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 11:21
Արցախ

Թուրքական ավազակները Ալիևի գլխավոր գլխացավանքն են. Ջերելիևսկի

Թուրքական ավազակները Ալիևի գլխավոր գլխացավանքն են. Ջերելիևսկի

Էրդողանի վարձկանների թվում կան սիրիացի թուրքմեններ, արաբներ, չեչեններ, դաղստանցիներ: SOHR–ի տվյալներով՝ Ադրբեջանով անցել է 2580 «հոգի»: 342-ը վերադարձել են Սիրիա: Դիակների մեծ մասն արդեն Սիրիայում է, որոշները դեռ թողնված են՝ հայկական կողմի, ՌԴ ԱՀԾ-ի, լրատվամիջոցների տվյալներով: Ի՞նչը դուր չի գալիս Բաքվին: Գործողությունների սկզբում բնակչությանը վրդովեցրել էր վարձկանների վարքը, որոնք ադրբեջանցիներին շարիաթ էին սովորեցնում. գրում է ռուս քաղաքագետ Բորիս Ջերելիևսկին։

«Սիրիայից ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանում զայրացնում է Ռուսաստանի Դաշնությանը, Իրանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Պուտինը Ալիևից պահանջել է հեռացնել ապօրինի զինված խմբավորումների ահաբեկիչներին տարածաշրջանից: Իրանը նույնպես դա է պահանջում: Բայց Անկարան գոհ չէ պայմանագրի ձևաչափից, պնդում է ջիհադիստների ներկայությունը՝ դրանում Ալիևի վրա ճնշման գործիք տեսնելով: Պրոքսի ուժերը Էրդողանին հարմար են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Իրանի դեմ սադրանքների համար՝ Ադրբեջանում անկարգություններ կազմակերպելով:

«Հաղթական պատերազմի» արդյունքում Ալիևն իր (ֆորմալ) տարածքում ստացել է ռուսական զորքերի հենակետ և ջիհադիստների անվերահսկելի խմբավորումներ, որոնց հետ չգիտի, թե ինչ անել»,– գրում է ռուսաստանցի քաղաքագետը։