Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, լրագրողներին հետ զրույցում անդրադառնալով ՊՆ նոր հիմնադրամին փոխանցվելիք 1000-ական դրամներին, նշեց, որ որոշ հանրապետականներ հայրենասիրական ճառեր են արտասանում ` եթե չեք տալու 1000 դրամը, ապա պահելու եք թշնամու բանակը: «Հարց է առաջ գալիս` այն դղյակաշինությունը, որը կատարվեց այս 25 տարվա ընթացքում, որտեղից արեցին այդ մարդիկ: Անհավասարության, անարդարության արդյունքն է, որ ժողովուրդը վրդովված պատասխանեց այս հարցին»,- ասաց նա:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար դա դրամահավաք չէ, այլ` գաղափարախոսություն, որը պետք է ամրագրվի հայ ժողովրդի մոտ: «Բանակը պետք է դառնա մեր ժողովրդի համար առաջին խնդիրը: 1000 դրամ, դղյակաշինություն , գողություն, անհավասարություն` այս բոլորը կա աշխարհի բոլոր երկրներում, բայց եթե մենք ժամանակին հետևեինք Իսրայելի օրինակին և բանակը դարձնեինք երկրի համար մեկ խնդիրը, ապա այսօր չէինք արժանանա այդ քննադատություններին: Անվստահություն կա: Համաձայն եմ, որ բանակում կան ստոր մարդիկ, որոնք ձեռքը տանում են բանակի գրպանը: Տուրք տալով այդ փաստին` մենք այս գաղափարը էժանացնում ենք»,- նույն հարցին անդրադառնալով` ասաց նա:
Իհարկե, ըստ պատգամավորի, այդ հավաքված դրամով բանակի խնդիրները հնարավոր չէ լուծել, բայց 20 տարի հետո այս գաղափարը կունենա բոլորովին այլ որակ և նպատակներ: «Ես համոզված եմ, որ այս հիմնադրամը լինելու է մեր 25 տարվա պատմության մեջ առաջինը, որտեղից այդ գող-ավազակները չեն կարողանալու օգտվել»,- հավելեց նա: