կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 15:05
Առանց Կատեգորիա

Գերօպերատիվ լինելն էլ մի բան չէ

Գերօպերատիվ լինելն էլ մի բան չէ

Այսօր հայաստանյան լրատվամիջոցները ոչ թե օպերատիվ, այլ երբեմն նույնիսկ գերօպերատիվ են, ինչը որոշ դեպքերում դրական համարել չի կարելի: Օրինակ` հաճախ հենց դրա հետեւանքով էլ ադրբեջանական եւ թուրքական կողմի ապատեղեկատվությունը շատ արագ ներթափանցում է նաեւ տեղի լրատվամիջոցների լրահոսն ու տարածվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ խնդիր է նաեւ այն, որ հայկական լրատվական դաշտում քիչ մասնագետներ կան, որոնք տարրական պատկերացում ունեն թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների մասին. այսինքն` թե դրանցից որոնք են դեղին մամուլ, որոնք են հեղինակավոր եւ հարգված, որոնք են հայտնի` ապատեղեկատվություն տարածելու առումով, որոնք ինչ քաղաքական դիրքորոշումներ ունեն:

Փորձագետը նշեց նաեւ, որ հաճախ հայկական աղբյուրները հղումներ են անում այնպիսի կայքերի, որոնք կեղծ «հայկական» են:

«Ադրբեջանցիները կես տարին մեկ ստեղծում են կեղծ հայկական կայք: Օրինակ` այսօրվա դրությամբ կա armenianreport.com կայքը, որի վրա հաճախ հղումներ են արվում: Շուտով ավելի ագրեսիվ կսկսի աշխատել նաեւ proarmenia.info կայքը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: