Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարզվում է` ամեն ինչ դեռ կորած չէ, եւ եթե մշակույթի նախարարությունը կամ Երեւանի քաղաքապետարանը լռում են ինչ-ինչ հարցերում, կան երիտասարդներ, ովքեր գործում են` առանց աղմուկ բարձրացնելու:
Կարեն Առուստամյանն ու Արամազդ Իսկանդարյանը որոշել են բարեգործական նպատակներով մաքրել Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Հայկ նահապետի արձանը:
«Հարգելինե'րս, լինելով երևանցիներ կամ էլ թեկուզ ուղղակի հայեր, եկեք այս շաբաթ հավաքվենք և միահամուռ ուժերով մաքրենք մեր Հայկ նահապետի արձանը կեղտից»,- սոցիալական կայքերից մեկում գրում են միջոցառման նախաձեռնողները:
Նրանք հավաստիացնում են, որ իրենք չունեն հովանավոր եւ ոչ էլ քաղաքական ուժ են ներկայացնում: «Սա ուղղակի մեր համեստ նախաձեռնությունն է` մեր քաղաքին մի փոքր օգտակար լինելու միտումով: Շատ կսպասենք բոլորիդ, համոզված ենք` մեզ մենակ չեք թողնի, հայե'ր ջան»,- գրում են նրանք:
Ի դեպ, նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները կարող են օգոստոսի 28-ին, ժամը 13-ին լինել Հայկ նահապետի արձանի մոտ: