|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան վերջին հարցազրույցի ժամանակ մասնավորապես անդրադառնալով արաբներին ու ասորիներին հայրենադարձնելու իր առաջարկության հետևանքով ստացած հանրային բուռն արձագանքին, համեմատականներ է անցկացրել Տիգրան Մեծի ու Արգիշտի թագավորների ժամանակաշրջանի հետ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը անդրադառնալով վերոնշյալ հարցազրույցին, իր ֆեյսբուքյան էջում Զ․ Սինանյանին խորհուրդ է տալիս գերեզմանում չշարժել Հայկ Նահապետի ու Խորենացու ոսկորները։
«Կրկին Սփյուռքի հանձնակատարը «փայլեց» ժողովրդագրական քաղաքականության ոլորտում իր մտքերով: Ընդամենը մեկ նախադասությամբ պետք է անդրադառնամ. եթե խնդիրը Հայաստանը գրավիչ դարձնելն է, ապա պետք է նախ այն գրավիչ դարձնել Հայաստանում և Արցախում ապրողների համար, որ չլքեն հայրենիքը, հետո աշխարհի մնացյալ հայության համար, որ վերադառնան հայրենիք. այս պարագայում ինքնին այն կլինի գրավիչ ժամանակակից երկիր և որևէ ջանք չպետք է գործադրել նրա ժողովրդագրական կազմի փոփոխության հարցում. դա անմտություն է փոքր երկրի պարագայում. ժողովրդագրական նման քաղաքականությունը մեծ կայսրություններին է բնորոշ, փոքր երկրները վարում են ճիշտ հակառակը՝ նրանք ձգտում են դառնալ մոնոէթնիկ, որ չձուլվեն...Հայկ Նահապետի ու Խորենացու ոսկորները մի շարժեք գերեզմանում...»,- գրել է Ա․ Սարգսյանը։