կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 16:20
Իրավական

Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն դատական դեպարտամենտի գրասենյակ

Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն դատական դեպարտամենտի գրասենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը դեռ չեն վերաբաշխվում։ Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից։

«Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ և ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն», - ասվում  է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում դեռևս չունի մեղադրյալի կարգավիճակ չէ:

Դատավորի նկատմամբ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի համաձայն` հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։