Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 9-ն արձանագրվել է կրթության, 2-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտներում, իսկ 1 դեպք վերաբերվում է Վայոց ձորի մարզպետարանում աշխատող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առերևույթ հանցագործության կատարմանը:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եղանակով:
2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ դպրոցների 3 տնօրեն, Վայոց ձորի մարզպետարանի 1 աշխատակից: Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում էր հարուցվել 1 անձի նկատմամբ:
2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ` 2 անձի նկատմամբ, որոնցից 1-ի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման բնույթի քրեական գործ դատարան չէր ուղարկվել:
Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 54.3մլն ՀՀ դրամ գումար, որից 34.4 մլն ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.9մլն ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Նշված վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 42.8մլն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված, համայնքին պատկանող 4.6 հա հողատարածք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր համայնքին վնաս պատճառելու վերաբերյալ 1 դեպք` 2.4 մլն ՀՀ դրամի չափով, որն ամբողջությամբ վերականգնվել էր գործի նախաքննության ընթացքում, իսկ պետությանը վնաս պատճառելու դեպք չէր արձանագրվել:
2019 թվականի 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին ներկայացվել է 5 միջնորդագիր, որոնց արդյունքում կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վայոց ձորի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 4 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, շարժական գազալցակայանների տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման, քաղաքաշինության ոլորտում անցակացված վարչական հսկողության ոլորտներ:
Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 11 տնտեսվարող սուբյեկտների մարզի դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 4.5 մլն ՀՀ դրամ գումար: