Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018թ. համեմատ՝ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, սակայն նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399: Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է՝ 2018թ. համեմատ: 2019թ. ընթացքում դատարաններում քննվել եւ ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված 136 գործով 233 անձի դիմաց:
Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ, 17,6%-ով ավելացել է դատարանում քննված եւ ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների եւ 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած եւ ազատազրկման ձեւով պատժի դատապարտված անձանց թիվը:
Աննախադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման եւ վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի վնաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։