Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կիրակի օրը ելույթ է ուեցել ազգային հեռուստատեսությամբ եւ մեկնաբանել երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, նա հաստատել է, որ վերջին շրջանում ժողովրդական հուզումները ուժգնացել են, սակայն անվտանգության ուժերը վերահսկում են իրադրությունը, եւ «բռնություններ իրականացնողները պատասխան կտան իրենց արարքների համար»:
Արեւմուտքի` հրաժարական տալու պահանջին Սիրիայի նախագահը կտրուկ պատասխան է տվել. «Ոչ ոքի չի թույլատրվել միջամտել Սիրիայի ներքին գործերին, եւ նրա ինքնիշխանությունը չի կարող բանավեճերի թեմա լինել: Սիրիայի ժողովուրդն արտասահմանից հանձնարարականներ չի ստանալու»:
Նա Արեւմուտքի առաջնորդների կոչերն անվանել է «անօգուտ» եւ հայտարարել, որ ո'չ ինքը, ո'չ էլ կառավարությունը մտադիր չեն հրաժարական տալ: Ասադի խոսքերով` 2012-ի փետրվարին երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ ինքը կղեկավարի երկիրը եւ համալիր արմատական բարեփոխումներ կիրականացնի, այդ թվում` Սահմանադրության վերանայում:
Սիրիայի նախագահը զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողություն «հսկայական հետեւանքներ կունենա»: Պատասխանելով հարցին, թե չե՞ն վախեցնում, արդյոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից եւ Լիբիայի ճակատագրի կրկնությունից` Ասադն ասել է. «Ռազմական միջամտությամբ մեզ վախեցրել են դեռեւս 2003-ին: Իրաքի գրավումից հետո Սիրիայի վրա հարձակվելու ծրագիր կար: Մենք սկսեցինք սպառնալիքներ ստանալ, որոնցում ասվում էր, թե սիրիական որ օբյեկտներն են հարձակման ենթարկվելու: Սակայն Սիրիայի վրա հարձակման ցանկացած փորձ մեծ հետեւանքներ կունենա: Սիրիան հնարավորություններ ունի, որոնք քչերին են հայտնի: Այլ կերպ ասած` եթե մենք ինչ-որ բանից զգուշանայինք, այսքան վստահ չէինք պաշտպանի մեր սկզբունքները»: