|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սիրիայում իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը` «Բաաս»-ը, կգլխավորի բարեփոխումների գործընթացը, որոնք իրականացվելու են մոտակա 2 ամիսների ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը, երկրի նոր վարչապետ է նշանակվել կուսակցության ներկայացուցիչ Ադել Սաֆարը, որը նախկին կառավարությունում ղեկավարում էր գյուղատնտեսության նախարարությունը:
Դամասկոսի համալսարանի ագրարային ֆակուլտետի նախկին դեկանը մեծ հեղինակություն է ձեռք բերել հասարակայնության շրջանում վերջին տարիներին երկրի հարավային եւ արեւելյան շրաջաններում երաշտի հետեւանքերը վերացնելու ուղղությամբ տարված հաջող աշխատանքների համար: Նա իր դոկտորական թեզը պաշտպանել է Փարիզի Պոլիտեխնիկական ակադեմիայում:
Սիրիան հիմնականում ագրարային երկիր է, եւ այն, որ վարչապետի պաշտոնում նշանակվել է Սաֆարը, վկայում է, որ առաջնահերթ ուշադրությունը դարձվելու է գյուղատնտեսության զարգացմանը:
Մինչդեռ ընդդիմադիրները հայտարարել են, որ երեքշաբթի օրվանից նոր ցույցեր են կազմակերպելու. չորեքշաբթի ծրագրված է «Չենթարկվելու օր», իսկ ուրբաթ` «Համընդհանուր դժգոհության օր»: Անանուն ակտիվիստները սոցիալական ցանցերում կոչ են անում պայքարի դուրս գալ: