Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը ԱՄՆ-ում դատի է տվել Apple-ին` մրցակցային արտոնությունները չարաշահելու համար:
HTC-ն ներկայումս պայքարում է iPhone-ները, iPad-ները, iPod-ները եւ Mac համակարգիչները ԱՄՆ ներկրելու դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարան դիմելը վերջին քայլն է երկու ընկերությունների միջեւ մղվող «պատերազմում»: Այս երկուսի միջեւ պայքարն ավելի է թեժացել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Google-ը համաձայնություն է ձեռք բերել հեռախոսներ արտադրող Motorola ընկերությունը 12.5 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ: Google-ը ցանկանում է զարգացնել իր սմարթֆոնների համար նախատեսված Android օպերացիոն համակարգը եւ դարձնել նույնքան մրցունակ, որքան Microsoft-ն է:
«Apple-ի դեմ այս քայլին մենք գնում ենք` պաշտպանելով մեր ինտելեկտուալ սեփականությունը, մեզ հետ համագործակցող արտադրող ընկերություններին եւ, որ ավելի կարեւոր է, մեր սպառողներին, ովքեր օգտագործում են HTC արտադրանքը»,- ասել է HTC գլխավոր քարտուղար Գրեյս Լեյը:
Իսկ Apple-ը դեռեւս որեւէ հայտարարություն չի արել այս կապակցությամբ: