|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Տեր եւ Տիկին Սմիթներ» ֆիլմի ռեժիսոր Արնոն Միլչանը հեղինակել է մի գիրք, որը պատմում է դարի բաժանության մասին: Խոսքը գնում է Բրեդ Փիթի եւ Ջեննիֆեր Էնիսթոնի ամուսնալուծության եւ Անջելինա Ջոլիի մասին: Գրքում հեղինակը պատմում է, որ Ջեննիֆերը Բրեդին տանից դուրս է հանել այն բանից հետո, երբ վերջինս նրան խոստավանել է, որ սիրահարվել է Անջելինա Ջոլիին:
Նախնական որոշման համաձայն, «Տեր եւ Տիկին Սմիթներ» ֆիլմում Բրեդ Փիթի հետ պետք է նկարահանվեր Նիկոլ Քիդմանը, սակայն դերասանը հրաժարվել է նկարահանվելուց Քիդմանի հետ, ասելով, որ որեւէ զգացմունք չի կարողանում ունենալ գեղեցկուհի ավստրալուհու նկատմամբ: Միլչանը այդ ժամանակ որոշել է Անջելինա Ջոլիին առաջարկել այդ դերը եւ Բրեդ Փիթը հայտնել է, որ սիրով կդառնա տիկին Սմիթի «տերը»:
Սա արդեն պատմություն է Friends-ի աստղ Ջեննիֆել Էնիսթոնի համար, ով Փիթի հետ ամուսնացել էր 2000 թվականին Մալիբույում: Նրանք ամուսնալուծվցին 2005 թվականի մարտ ամսին:
Արնոն Միլչանը իր գրքում գրում է, «Սկզբում Ջեննիֆերը չէր հավատում, որ իր ամուսինը սիրավեպ ունի Ջոլիի հետ: Նա սկսել էր հետաքրքրվել ընկերներից, սակայն որեւէ մեկը որեւէ բան չէր ասել, քանի որ նրանք հավատարիմ են Բրեդին: Էնիսթոնը վերջապես հարցրել է իր ամուսնուն, ով նույնպես հերքել է դա»:
2005 թվականին Փիթը Ջեննիֆերի հետ մեկնել էր հանգստանալու իրենց ընկերների հետ: Այնտեղ Փիթը խոստովանել է իր` Ջոլիի հանդեպ սիրո մասին: Նույն օրը Ջեննիֆերը նրան դուրս է հանել տանից: Փիթը որոշ ժամանակող տեղափոխվել է Արնոն Միլչանի տուն:
Հայտնի Բրանջելինան «ծնվեց» նույն տարի ամռանը: