|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Թուրքիայում քարտեզները մինչ տպագրվելը խիստ գրաքննություն են անցնում: Աշխարհի որեւէ այլ երկրում աշխարհագրական անունների այդքան փոփոխություններ չեն եղել, որքան Թուրքիայում. գրում է թուրքական Taraf թերթը:
Տեղանունների ամենաշատ փոփոխություններ կատարվել են երկրի հյուսիս-արեւելք` Սեւ ծովի առափնյա շրջաններում, նաեւ հարավ-արևելքում, որտեղ գերակշռում է քուրդ բնակչությունը: Ըստ պարբերականի` դա իշխանությունների` ամեն ինչ թուրքացնելու հետեւողական, միտումնավոր քաղաքականությունն է: Իսկ քրդերը համառորեն պահանջում են հետ վերադարձնել հին տեղանունները:
Ի դեպ, թերթը նաեւ նշում է, որ թեեւ քրդերը, օրինակ, Նորաշեն անվանումը քրդերեն են համարում, սակայն այն հայերեն է եւ նշանակում է նոր շինություն: Նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի տեղանունների մեծ մասը հայկական ծագում ունի: