կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 14:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը պարտադրելու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն․ Իշխան Սաղաթելյան

Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են, իսկ խաղաղությունը պարտադրելու և երկրում կայունություն, անվտանգություն ունենալու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն, ով ծնկի չի եկել թշնամու առաջ, վերակազմակերպես բանակը և կարողանաս պաշտպանել քո հայրենիքը, այլ տարբերակ պարզապես չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր ՀՅԴ անդամներն այցելել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների հիշատակը հարգելու համար։

«Բայց այսօրվա մեր քաղաքական գիծը գնում է այլ ուղղությամբ․ մենք այսօր արդեն զորք չենք ուղարկում Արցախ, փորձ է արվում ժողովրդին տրամադրել կեղծ խաղաղության, որը տանելու է հերթական պատերազմի»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմը չի ավարտվել, կա հարաբերական հրադադար, այս օրերին, խայտառակ կապիտուլյացիայից հետո էլ թշնամին շարունակում է ոտնձգությունները, այս ժամանակահատվածում մենք ևս ունեցել ենք կորուստներ, այսօր ևս թշնամին մեր առաջ պահանջներ է դրել, հետևաբար, պետք է լինել զգոն։

«Իսկ այն մարտահրավերները, որ մեր առջև կան, պարզապես այսօրվա քաղաքական իշխանությունը ի վիճակի չէ այդ մարտահրավերներին դիմակայել։ Հեռացման մեր պահանջներից մեկը բխում է նաև դրանից․ իրենք վտանգավոր են և դա փաստ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Եռաբլուր» պանթեոնում այսօր ամփոփում են նաև դաշնակցական գործիչ, Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին։

«Ընկեր Կարոն մեր դաշնակցական այն ընկերներից էր, որը Հայաստանի անկախությունից հետո անմիջապես նետվեց դեպի հայրենիք և անցնող 30 տարիների ընթացքում ծառայեց իր ժողովրդին, Հայաստանին, Արցախին։ Նվիրյալի, լավ ընկերոջ, լավ հայի օրինակ է։ Կորուստը մեծ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․