|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Վանք գյուղում, բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ, կառուցվելու է զինվորական վարժարան, որտեղ ռազմական կրթություն կստանան շուրջ 5 հազար երիտասարդներ: Այդ մասին Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց բարերարի եղբայրը` գործարար Վլադիմիր Հայրապետյանը:
Նա հիշեցրեց, որ ԼՂՀ տարածքում, հատկապես` Վանք գյուղում աշխատատեղերն ավելացնելու նպատակով գործում է փայտամշակման գործարանը, շուկան, որտեղ գյուղացիները իրացնում են բերքն ու այլ մթերքներ: Բարերարի ջանքերով հիմնանորոգվել են նաեւ գյուղի դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը: