կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 22:33
Աշխարհ

ԺԱՄԱՆԱԿ. Աշխարհը պահանջում է ազատել բնռցքամարտիկին

ԺԱՄԱՆԱԿ. Աշխարհը պահանջում է ազատել բնռցքամարտիկին

«Ժամանակ»-ի տեղեկություններով, համաշխարհային սպորտի մի շարք ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին` Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: Նամակի տակ ստորագրել են աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ բռնցքամարտի հավաքականի ավագ Եվգենի Մակարենկոն, աշխարհի գավաթակիր եւ Եւրոպայի բազմակի չեմպիոն Վալերի Լապտեւը, 2007 թվականի աշխարհի չեմպիոն Սերգեյ Վոդոպյանովը, վաստակավոր մարզիչ  Վալերի Սմոլյակովը եւ էլի շատ այլ հայտնի մարզիկներ, մարզիչներ ու բռնցքամարտի հետ առնչվող պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն անձամբ է վերոնշյալ նամակը տարել նախագահական, որտեղից դեռեւս ոչ մի արձագանք չի եղել: