Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն մարդիկ, ովքեր հետևում են ամառային տրանսֆերային պատուհանի զարգացումներին, հավանաբար զարմացած են, քանի որ ոչ մի գրանդ ոչ մի աստղաբաշխական գումարի առաջ կանգ չի առնում:
Ի՞նչն է պատճառը:
Հավանաբար եվրոպական ակումբներն արդեն տեղեկացել են, որ ՈՒԵՖԱ-ն, Միշել Պլատինիի գլխավորությամբ, եկող տարվանից որոշել է կիրառել մի օրենք, որը թույլ չի տա ակումբներին իրենց վաստկածից շատ ծախսել: Այսինքն` եթե, օրինակ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տարեկան վաստակում է 150 մլն եվրո, ուրեմն մանխունիացիները պետք է եկող տարվա իրենց տրանսֆերային գաղափարներն իրականություն դարձնեն այդ գումարի սահմաններում:
Կասեք` ի՞նչ վատ է` մի ամբողջ 150 միլիոն տրանսֆերների համար, սակայն եթե թիմը վաստակում է այդքան, դա չի նշանակում, որ տարեկան վաստակած գումարը ամբողջովին ծախսվում է նոր խաղացողների վրա:
Պարզ է, որ բոլոր եվրոպական ակումբները նոր ֆուտբոլիստներ են գնում իրենց սեփականատերերի հաշվին: Օրինակը կրկին մառախլապատ Ալբիոնից. «Մանչեսթեր Սիթին», որը տարեկան վաստակում է 30 մլն-ից ոչ ավելի, իրեն թույլ է տալիս տրանսֆերների համար նախատեսել մինչև 200 մլն ֆունտ ստերլինգ:
Եթե որևէ մեկը չգիտի, ապա ասեմ, որ մանչեսթերյան ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսից ավելին պատկանում է շեյխ Մանսուրին, իսկ շեյխերի ֆինանսական կարողությունների մասին ավելորդ է խոսել...
Ահա այս ամենի վերջն է որոշել տալ Միշել Պլատինին: Նախկինում հանրահայտ ֆուտբոլիստը ցանկանում է ֆուտբոլ ներմուծել ֆինանսական Fair Play տերմինը, այն է` եվրոպական թիմերը պետք է հարգեն միմյանց:
Այս օրենքի մասին լսելով` բոլորը խառնվել են իրար և ցանկանում են իրենց մոտակա տարիների ծրագրերն իրականություն դարձնել արդեն այս ամառ:
«Լիվերպուլն» առանց ափսոսելու 16 մլն ֆունտ ստերլինգով գնեց 20-ամյա Ջորդան Հենդերսոնին և դեռ պատրաստվում է նմանատիպ գումարներ ծախսել մոտակա 2 ամիսների ընթացքում: Մերսիսայդյան ակումբը, հիմնականում շեշտը դնելով երիտասարդների վրա, փորձում է փակել մոտակա հինգ տարիների տրանսֆերային պլանները:
Իսպանական «Ռեալ» Մադրիդը, որը վերջին տասնամյակում ծախսել է բոլորից շատ, և որի համար երբեք կարևոր չի եղել ֆուտբոլիստի տարիքը, այս տարի, չգիտես ինչու, որոշել է գնել հիմնականում երիտասարդներին: Ո՞վ էր լսել, որ արքայական ակումբը 10 մլն եվրո վճարի 19-ամյա պաշտպանի համար (այդքան կազմեց Ռաֆայել Վարանեի տեղափոխությունը), կամ` 30 մլն 23-ամյա Կոենտրաուի համար:
Բոլոր թիմերի տրանսֆերային նկրտումները գլխիվայր շուռ են եկել. եթե ժամանակին թիմերի սկաուտները ֆուտբոլիստներին գնելու համար առաջին հերթին կարևորում էին փորձը, ապա այժմ առաջին տեղում է ֆուտբոլիստի տարիքը:
Կարելի է ասել, որ բոլորս անկախ մեր կամքից ներկա ենք լինում պատմական իրադարձության. ֆուտբոլը գնալով ավելի է երիտասարդանում, այսինքն` հիմա կաշվե գնդակի լավագույն վարպետներից շատերի տարիքը չի գերազանցում 25-ը:
Դեռ հուլիս ամիսն է, և արդեն այսպիսի գումարներ են ծախսվում, իսկ տրանսֆերային ամենաթեժ ամիսը համարվում է օգոստոսը:
Շարունակեք հետևել տրանսֆերային զարգացումներին...
Ռազմիկ Հովհաննիսյան