|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այս շաբաթ Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ տնտեսական 50-րդ ժողովը` տնտեսական ապրանքների ցուցահանդեսով: Հայաստանը նույնպես մասնակցել է ժողովին` ներկայացնելով 15 ընկերություններ:
Ուշագրավ էր հանգամանքը, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացրած աշխարհի գլոբուսի վրա Հայաստանը պատկերված չի եղել: Այցելուների հարցին, թե ուր Հայաստանը, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկն ասել է, թե սա գլոբուսից չէ, սա քաղաքականությունից է:
Նշենք, որ ադրբեջանցիները ցուցահանդեսի այցելուներին նվիրում էին քարտեզներ, որոնցում նույնպես Հայաստանը չի եղել: