կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-17 21:48
Առանց Կատեգորիա

Ալ Պաչիոն` Ոսկե Գլոբուսի մրացանակակիր

Ալ Պաչիոն` Ոսկե Գլոբուսի մրացանակակիր

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում խաղացած դերի համար։ Ֆիլմի ռեժիսորն է ամերիկացի Բարի Լեւինսոնը։

 

Ֆիմը «Դոկտոր Մահ» մականունով աշխարհահռչակ բժիշկ, մեր հայրենակից Ջեկ Գեւորգյանի մասին: Նրան մարմնավորում է համաշխարհային կինոյի գերաստղ Ալ Պաչինոն: Մյուս դերերում հանդես են եկել Սյուզան Սերենդոնը, Դեննի Հյուսթոնը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Օսմանյան Թուրքիայից գաղթած հայ ընտանիքի զավակ Ջեկ Գեւորգյանը կողմնակից է  էվթանազիային` անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց սեփական կամքով կյանքից հեռանալու ցանկության օրինականացմանը: 1989-ին նա «Մերսիթրոն» անվանումով մի դեղամիջոց էր ստեղծել, որի օգնությամբ մահացու չափաբաժին էր ներարկում անբուժելի հիվանդներին: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցի շնորհիվ կյանքից հեռացել են 130-ից ավելի անբուժելի հիվանդներ: Երբ այդ փաստը բացահայտվեց, նրան զրկեցին բժշկական արտոնագրից: 4 անգամ դատարանի առջեւ հայտնվելուց հետո, 1999-ին նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: 2007-ի հունիսի 1-ին 79-ամյա «Դոկտոր Մահին» ազատ արձակեցին` օրինակելի վարքի համար:

 

Ըստ «Ռիա նովոստիի», Ալ Պաչինոն, մրցանակաբաշխության 68-րդ արարողության ժամանակ մրցանակն ստանալիս, խոստովանել է, որ իր համար շատ դժվար էր մարմնավորել իրական մարդու կերպար։

 

Ալ Պաչինոյին արդեն անվանում են «եռաթագի» դափնեկիր. Նա ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Թոնի»։ Այս ցուցակում նա ավելացրել է եւս մեկ արձանիկ։