|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երեկ հայտարարվել են «Ոսկե Գլոբուս» 2010 մրցանակաբաշխության անվանակարգերը: Ամենաշատ անվանակարգերում է հայտնվել Բրիտանական պատմական դրամա «Արքայի ելույթը» ֆիլմը, իսկ Facebook-ի մասին պատմող «Սոցիալական ցանցը» ֆիլմը վեց անվանակարգում է առաջադրվել:
Լավագույն դրամա ֆիլմ անվանակարգում առաջադրվել են «Սև կարապ», «Մարտիկը», «Սկիզբ», «Արքայի ելույթը» և «Սոցիալական ցանցը» ֆիլմերը:
Տարբեր անվանակարգերում նոմինացվել են դերասաններ Քոլին Ֆըրթը, Ռայան Գոսլինգը, Հոլի Բերին, Նիկոլ Քիդմանը, Նատալի Պորտմանը, Ջոնի Դեփը, Անջելինա Ջոլին և այլոք:
Մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2011 թ.-ի հունվարի 16-ին: Արարողությունը վարելու է անգլիացի կոմիկ Րիկի Գերվեսը, ով նաև անցկացրել է «Ոսկե Գլոբուս» 2009 մրցանակաբաշխության արարողությունը: