Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանը հունվարի 25-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2012թ.-ի դեկտեմբերի 2-ի լրացուցիչ ընտրության արդյունքներով թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ այդ ընտրատարածքից պատգամավորի նախկին թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա գործը: Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանը:
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է թ.1 ԸԸՀ-ն, իսկ որպես հարակից պատասխանող' ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ N1 ընտրևատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Սարգսյանը:
2012թ.-ի դեկտեմբերի 12-ին ՍԴ դիմած Ս.Սաֆարյանը, ով պահանջում է ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի որոշումը չեղյալ ճանաչել, իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր, որ 25 էջից բաղկացած դիմումի մեջ հանգամանորեն ներկայացվել և հիմնավորվել է ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակատվածներում և քվեարկության օրը տեղ գտած «համակարգային ու համատարած բնույթի օրինախախտումները»:
Նա հայտնել էր նաև, որ իր դիմումի մեջ օգտագործվել են ԶԼՄ-ների պատրաստած ու հեռարձակած բազմաթիվ տեսանյութեր, նաև կցվել է 17 էջ՝ հավելվածներ և 2 խտասկավառակ՝ տեսանյութերով: