կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 13:00
Իրավական

Հունիսի 24-ի դրությամբ` համաներվել է 487 դատապարտյալ

Հունիսի 24-ի դրությամբ` համաներվել է 487 դատապարտյալ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 24-ի դրությամբ` քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4, «Էրեբունի» - ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37, «Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12, «Սևան» - ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20, «Հրազդան» - ազատ է արձակվել 26-ը, «Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14, «Գորիս» - ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: