|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում այս տարվա մայիսի 27-ից սկսվել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 5-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`
«Նուբարաշեն»` ազատ է արձակվել 43-ը, «Էրեբունի»` ազատ է արձակվել 91-ը, «Վարդաշեն»` ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց»` ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3, «Երևան Կենտրոն»` 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ»` ազատ է արձակվել 42-ը, «Վանաձոր»` ազատ է արձակվել 14-ը, «Սևան»` ազատ է արձակվել 48-ը, «Հրազդան»` ազատ է արձակվել 19-ը, «Աբովյան»` ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3, «Գորիս»` ազատ է արձակվել 11-ը, «Կոշ»` ազատ է արձակվել 77-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը: