կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-11 15:23
Իրավական

Համաներվել է 520 դատապարտյալ

Համաներվել է 520 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հուլիսի 9-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 64-ը, կրճատում 4, «Էրեբունի» - ազատ է արձակվել 112-ը, կրճատում 50, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40, «Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14, «Սևան» - ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39, «Հրազդան» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1, «Աբովյան» - ազատ է արձակվել 6-ը, կրճատում 16, «Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակվել 99-ը, կրճատում 52:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: