կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 13:23
Մշակույթ

Համերգների փունջը սկիզբ եւ վերջ չունի

Համերգների փունջը սկիզբ եւ վերջ չունի

2010թ. դեկտեմբերի 10-ից սկսված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն էր երիտասարդներին հայկական մաքուր երաժշտություն մատուցել: Այս առիթով ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ հայ երաժշտությունը պետք է ամենօրյա հնչողություն ունենա:

«Մեր երաժշտությունն ունի իր խնդիրները, և այս փառատոնի միջոցով փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ցանկություն ունեն լսել մեր երգերը»,- ասաց նա` ավելացնելով, որ կան երգեր, որոնք սիրտ և հոգի չունեն, միայն հաճույք են պարգևում:

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ երեկ: Կոմպոզիտորն արդյունքներից գոհ է, քանի որ դահլիճները լեփ-լեցուն են եղել, և այդ ամենը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ հայ երգը պետք է շարունակի ապրել:

Ամիրխանյանը ասաց նաև, որ օգոստոսի 5-ին Գերմանիայում տեղի կունենա Կոմիտասի անվան երաժշտական փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրներից հրավիրված երաժիշտներ: Հայաստանը կներկայացնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հոկտեմբերի 15-ից կսկսվի աշնանային համերգային փունջը, կհնչեն միայն երիտասարդների ստեղծագործություններ:

Ամիրխանյանը ցանկություն ունի նաեւ Կոմիտասական կենտրոն ստեղծել Գերմանիայում: