|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայքլ Ջեքսոնի հարազատները համերգների կազմակերպիչներից 40 մլրդ դոլարի փոխհատուցում են պահանջում երգչի մահվան պատճառով չկայացած համերգների համար. հայտնում է Лента.ру-ն:
Տվյալ պահանջով հանդես են եկել Ջեքսոնի մայրն ու երեխաները: Նրանք մեղադրանք են ներկայացրել AEG Live ընկերությանը, որը զբաղվում էր Մեծ Բրիտանիայում Ջեքսոնի համերգների կազմակերպմամբ: Հարազատների խոսքերով` կազմակերպիչներն են մեղավոր, որ Ջեքսոնի բուժող բժիշկն է դարձել Քոնրադ Մյուրեյը, ում դատարանը մեղավոր էր ճանաչել երգչին չկանխամտածված սպանելու համար:
Այսպիսով` հարազատները 10 մլրդ դոլար են պահանջում կրած վնասը փոխհատուցելու համար, իսկ 30 մլրդ դոլարը, նրանց կարծիքով, այն գումարն է, որը Ջեքսոնը կվաստակեր, եթե ողջ մնար: