|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փետրվարի 13-ին կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը: Միջոցառման նպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանում իրական արվեստի, մասնավորապես` բարձրաճաշակ երաժշտության տարածումը:
Նախագծի բացումը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է: