կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 16:01
Հասարակություն

Շտապօգնություն` Կազանից առաջ

Շտապօգնություն` Կազանից առաջ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Կազանի հանդիպումից առաջ այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայան, որտեղ նրան ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:

Նշվել է, որ նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման և վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր` ՀՀ նախագահի այցի ժամանակ չինական կողմի հետ ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նախագահը շրջել է ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ: Ենթակայանի բակում ցուցադրվել են նաև շտապ օգնության նոր ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները: