|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հայաստանի նախագահի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ նախագահը կարեւորել է Կազանում տեղի ունենալիք` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար եւ Դովիլի հայտարարության համատեքստում կարեւորել Կազանում առաջընթացի արձանագրումը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետեւողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, եւ եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:
Հայաստանի եւ ԱՄՆ նախագահները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր: