|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում, երբ քննարկվում էր ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվությունը, և ելույթ էր ունենում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, միջադեպ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջև: Զարուհի Փոստանջյանը, ինչ-որ թղթերի տրցակը ձեռքին, բարձրացավ այն ամբիոնը, որտեղ նստած էին Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը, և սկսեց ինչ-որ բան պահանջել Գալուստ Սահակյանից:
Հայկ Բաբուխանյանը պահանջեց նրանից լռել, քանի որ նրա աղմուկը չի թողնում ելույթ ունենալ: Զարուհի Փոստանջյանը սկսեց վիճել Գալուստ Սահակյանի հետ: «Ստիպում եք, որ օրենք կիրառեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: «Ինչ օրենք, օրենքը Դուք եք խախտել»,- Գալուստ Սահակյանին զայրացած դիմեց Զարուհի Փոստանջյանը և հեռացավ:
«Հիմա չգիտեմ՝ շտապօգնություն կանչե՞մ, թե՞ անվտանգության աշխատակիցներին»,- ասաց Գալուստ Սահակյանը: